Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցման․ աշխատակարգի ամփոփում, Uncategorized

Ընտանեկան-առցանց դպրոց․ Հունիսի 1-5, ամփոփում

Անհատական աշխատաժամանակ

Տևողությունը՝  25․05․2020-29․05․2020100074073_246337483367155_5250388444646998016_n

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ ընտանիքի անդամների մասնակցությունը առցանց ուսումնական գործունեությանը, ինքնակրթության կազմակերպում

Պատասխանատու՝  Լիլիա Զախարյան ( lilia.zakharyan@mskh.am)

Իրականացման վայրը՝ Ընտանիքում

Շաբաթվա երգերը՝  Կոմիտասյան երգեր

Շաբաթվա ստեղծագործություն՝ Հ․ Թումանյանի «Էս էն  է․․․»

Շաբաթվա նախագծերը՝

Հունիսի 1, երկուշաբթի

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է Հ․ Թումանյանի «Էս էն է․․․»ստեղծագործության հերոսներինև մուտքագրում նրանց անունները ՝ վարապետ Օհան, մուկ, կատու,շուն, կով, աղջիկ, տղա,տերտեր։Նկարը ինքնուրույն պահպանում և  ուղարկում իմ  էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Հունիսի 2, երեքշաբթի

«Ես կարողանում եմ» ստուգատես․ ես կարողանում եմ ծեփել— Սովորողները տունը կամ բակը վերածում են լաբորատորիայի։Նախապատրաստում են աշխատանքային սեղանը, անհրաժեշտ նյութերը և սկսում են ծեփել։ Ծեփում են պլաստիլինով, կավով կամ սովորոական խմորով։Ծեփում են «Էս էն է․․․» ստեղծագործության հերոսներից որևէ մեկին։Ընթացքում պատմում են  իրենց  պատրաստած հերոսի մասին, ինչպես նաև ներկայացնում ստեղծագործությունից մի հատված։Տեսանյութ պատրաստում, հղումը ուղարկում իմ էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

 

Հունիսի 3, չորեքշաբթի

Հակաբացիլ Կոմիտաս, 5-6 տարեկանների երաժշտական ստուգատես-

Մասնակցության ուղեցույց՝

  • Ընտանիքիդ հետ միասին ընտրեք ձեր սիրելի կոմիտասյան երգերից 2-3 երգ, երգեք, տեսագրեք և ուղարկեք lilia.zakharyan@mskh.am էլ․ հասցեին
  • Պետք է  տեսագրությունները լինեն կոկիկ, գեղեցիկ հագուստներով, հնարավորինս բացօթյա միջավայրում՝ այգի, խաղահրապարակ, պատշգամբ, տան գեղեցիկ անկյուն և այլն․․․․
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Հունիսի 4, հինգշաբթի

«Հունիսիկ» ստուգատես․Նկրաչական պլեներ,երկրի օր-

Սովորողները իրենց ընտանեկան դպրոցներում զրուցում երկրի թեմայի շուրջ՝

  • թվարկում այն առարկաները, որոնք կան երկրում
  • թվարկում գույները, որոնք կան երկրում
  • փորձեն պատասխանել, թե ի՞նչ կլիներ, եթե երկիրը սովորական չլիներ…
  • զրույցից հետո յուրաքանչյուր սովորող նկարում է իր պատկերացրած երկիրը, որը կարող է լինել ոչ սովորական
  • աշխատանքն ավարտելուց հետո իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։

Վերջում ցուցադրում նկարած նկարները։Տեսանյութ պատրաստում, հղումը ուղարկում իմ էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

 

Հունիսի 5, ուրբաթ

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է փաթիլ կամ փիղ ։Մուտքագրում այդ բառերը, նկարը ինքնուրույն պահպանում։ Նկարը ուղարկում իմ  էլ․ փոստին՝  lilia.zakharyan@mskh.am :

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

 

Առցանց դաս-պարապմունք

Հեղինակ՝

Ես Լիլիա Զախարյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Հուսամ՝ այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում էիք։

Թողնել մեկնաբանություն