Posted in Հաշվետվություն

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Արևելյան դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների խումբ
Դասվար՝ Լիլիա Զախարյան

Օրը՝ 08․06․2020թ․

Ժամը՝ 11։00

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց․նախագծեր և ամփոփումներ

 

  • Հունիսյան նախագծեր
  • Բլոգում հրապարակված նյութերի քանակը՝ 388 , բլոգի հաշվիչ՝ 19,738 անգամ

Ըստ ամիսներ՝

 Կրթահամալիրային նախագծերի մասնակցությունը՝ որպես սովորողների խմբի ղեկավար։

Լրացուցիչ աշխատանք,օտար լեզվի դասավանդում 5-6 տարեկանների խմբում

Posted in Ճամփորդություն

Բարձունքի հաղթահարում․Ներկայացնում է Գրիգոր Գրիգորյանը

Գրիգորյանների ընտանիքը Արագածոտնի մարզում է ։Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա։ Ծաղկեվանք կամ Կույս Վարվառա, քարանձավում փորած վանք։Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան, նրա գեղեցկությանը ։Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։

Տեսանյութում Գրիգորը պատմում է այդ մատուռի մասին

Posted in 5 տարեկաններ, Մեդիագրագիտություն

Ես մեդիագրագետ եմ․ներկայացնում է Պարգև Ալեքսանյանը

Պարգև Ալեքսանյանը սովորում է Արևելյան դպրոցի 6  տարեկանների խմբում։ Պարգևը շատ լավ կարողանում է հեծանիվ վարել, սիրում է շատ զբոսնել, շատ լավ  կարողանում է հաշվել, տարբեր կառուցողական խաղեր է սիրում խաղալ, մարզվում է , վազում է , նույնիսկ գլուխկոնծի է կարողանում անել։ Շա՜տ խելացի է  և  ունի գեղեցիկ ժպիտ։ Այս անգամ Պարգևը մեզ է ներկայացնում իր մեդիահմտությունները։

Posted in 5 տարեկաններ, Հեռավար ուսուցում

Ջ․ Ռոդարիի հեքիաթները ընտանիքում․ներկայացնում են Արևելքի 6 տարեկանները

Ընտանեկան դպրոցները ներկայացնում են իրենց ընտանեկան ընթերցումները։ Յուրաքանչյուր սովորող ընտրել է Ջաննի Ռոդարի-հեքիաթներից  որևէ մեկը, ընտանիքի անդամների հետ՝ մայրիկի, հայրիկի, տատիկի կամ պապիկի հետ, ընթերցում-քննարկում  արել, ինչպես նաև բեմադրել։ Բոլորին բարի դիտում։

Վիկտորիա Հովսեփյան-Շփոթ պապը

 

Մարիա Տեր-Մարգարյան-Շոկոլադե ճանապարհը

 

Արեն Հայրապետյան և մայրիկ-Շփոթ պապը Շարունակել կարդալ “Ջ․ Ռոդարիի հեքիաթները ընտանիքում․ներկայացնում են Արևելքի 6 տարեկանները”

Posted in Ճամփորդություն, Ընտանեկան նախագծեր

Բարձունքի նվաճում,ներկայացնում են Իսախանյանների, Մայիլյանների և Ջանազյանների ընտանեկան դպրոցները

Հանրապետության օրեր. բարձունքի նվաճում նախագծի շրջանակում Իսախանյանների, Մայիլյանների և Ջանազյանների ընտանեկան դպրոցները հաղթահարեցին Պապի սարի բլուրը:

Posted in Հեռավար ուսուցում, Ռուսերեն, Անգլերեն

«Ես կարողանում եմ » ստուգատես, ներկայանում ենք օտար լեզվով

Ես կարողանում եմ ստուգատեսի շրջանակներում  Արևելքի 6 տարեկանները ամփոփում են իրենց օտար լեզվի հմտությունները։ Ներկայացնում ենք ՝ անգլերեն և ռուսերեն։

Նարեկ Սահակյան-Русский язык

Մարիա Տեր-Մարգարյան-Русский язык

Արման Հարությունյան-Русский язык Շարունակել կարդալ “«Ես կարողանում եմ » ստուգատես, ներկայանում ենք օտար լեզվով”

Posted in Հեռավար ուսուցում, Մարզական

«Մայիսիկ»․ Մարզական ստուգատես,ամփոփում

Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների հերթական ստուգատեսն էր:  Արևելքի 5-6 տարեկանները ստուգատեսը ամփոփում են հեռավար ուսուցմամբ։Սովորողը տունը կամ բակը  վերածում է մարզական  բաց-լաբորատորիայի։ Ընտանիքի անդամների հետ նախավարժանք անում,վազում, ցատկում,  մարզվում, մարզական խաղեր խաղում, աչքերի մարզանք և գլուխկոնծի անում։ Իսկ հետո հեծանիվ կամ ինքնագլոր վարում։ Տեսե՛ք, ինչ հավե՜ս ընտանեկան դպրոցներ ունենք։

Վանեսսա Զեյնալյան

Արեն Հայրապետյան 

Լաուրա Պետրոսյան Շարունակել կարդալ “«Մայիսիկ»․ Մարզական ստուգատես,ամփոփում”