Posted in Հեռավար ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցման․ աշխատակարգի ամփոփում, Աշխատանքային նախագծեր

Հեռավար ուսուցում, մարտի 30- ապրիլի 3,ամփոփում

Տևողությունը՝  մարտի 30- ապրիլի 3

Մասնակիցները՝  Արևելյան դպրոցի  5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան ( lilia.zakharyan@mskh.am),  Էլմիրա Մարգարյան(Elmira@mskh.am)

Իրականացման վայրը՝  Ընտանիքում

Շաբաթվա նախագծերը՝

Զատկական ասիկներ ՝

Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Ամփոփում

Շաբաթվա երգ — « Կարկաչա»

Մարտի 30, երկուշաբթի

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է զատիկ ռոդարիական լուծումներով։ Մւոտքագրում զատիկ բառը, պահպանում։ Ընթացքում վանկատում, հեգում զատիկ բառը։ Սովորում է նաև զատկական ասիկները։

Մեդիագրագիտության տեսադաս,  հղումը՝ այստեղ։

Տեսադաս Teams ծրագրի միջոցով-երգուսուցում Մարինե Ոսկանյանի հետ (19։00)

Օրվա լուսաբանում՝ տե՛ս այստեղ

 

Մարտի 31, երեքշաբթի

Ծառազարդարը ընտանիքում -Յուրաքանչյուր սովորող ընտանիքի անդամների հետ զատկաճյուղ է զարդարում։ Անհրաժեշտ նյութեր՝ ճյուղեր, սոսինձ/սիլիկոնե ատրճանակ, ջրաներկ/գուաշ, գունավոր թելեր, մկրատ, ձու, բամբակ/եգիպտացորենի պայթեցրած հատիկներ (Ադիբուդի): Ընթացքում երգում ենք զատկական երգեր։Ծնողը ընթացքը նկարահանում է , տեղադրում իր You Tube-ի էջին, հղումը ուղարկում դասվարին  կամ  դասվարի օգնականին։

Նախագծի հղումը ՝ տե՛ս այստեղ, Օգնող տեսանյութ

Ամփոփում

Ապրիլի 1, չորեքշաբթի

Ուրախ մաթեմատիկա

Տեսադաս Teams ծրագրի միջոցով վերհիշում ենք թվի կազմությունը, հաշվում զույգերով և կենտերով մինչև 10-ը, հետհաշվարկ։ Գումարում և հանում 1-10-ի սահմաններում։ Կազմում և լուծում ենք զատկական խնդիրներ:

Այընտրանքային մաթեմատիկա․ տարբեր հատիկեղենով, փայտիկներով, աղով,տարբեր իրերով պատկերի՛ր 1-4 թվերը, նկարի՛ր և նկարը ուղարկի՛ր իմ էլ․ փոստին։

Ամփոփումը՝ այստեղ ։

Ապրիլի 2, հինգշաբթի

«Ապրիլիկ» ստուգատես․ Զատկական խոհանոց — սովորողները ընտանիքի անդամների հետ պատրաստում են զատկական ուտեստներ։ Ընթացքում պատմում Զատկի տոնի մասին, երգում, պարում։Ծնողը ընթացքը նկարահանում է , տեղադրում իր You Tube-ի էջին, հղումը ուղարկում դասվարին  կամ  դասվարի օգնականին։

Ամփոփում

Ապրիլի 3, ուրբաթ

Մեդիագրագիտություն- Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով նկարում է ճուտիկ ռոդարիական լուծումներով։ Մւոտքագրում ճուտիկ բառը, պահպանում։ Ընթացքում վանկատում, հեգում։

Տեսադասը՝ այստեղ։

Տեսադաս Teams ծրագրի միջոցով 13։00-14։30

 

Արևելքի 5-6 տարեկանները մասնակցում են նաև ֆլեշմոբերին, որոնք կազմել են 5-6 տարեկանների դասվարները։Արդյունքները կմփոփվեն կիրակի 19։00։

  1. Մաթեմատիկա
  2. Մայրենի

Հեղինակ՝

Ես Լիլիա Զախարյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Հուսամ՝ այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում էիք։

Թողնել մեկնաբանություն