Posted in Հոդվածներ

Ընտանեկան դպրոցի ուսուցիչը․ներկայացնում է Սյուզաննա Սայադյանը

Գրում է Սյուզաննա Սայադյանը (6 տարեկան Վիկտորիայի մայրիկը)28168011_1797131430351483_4713259961388140132_n

-Չնայած ստեղծված իրավիճակին՝ տանը փորձում ենք պահպանել դրական մթնոլորտ և երեխաներին չծանրաբեռնել կորոնավիրուսի մասին ավելորդ անգամ հիշեցնելով կամ խոսելով: Մթնոլորտը դրական պահպանելու հարցում մեզ շատ է օգնում հեռավար — առցանց ուսուցումը, որն ապահովում է օրվա զբաղվածության մեծ մասը: Աղջիկս՝ Վիկտորիան, 6 տարեկան է: Նա հաճույքով է կատարում օրվա առաջադրանքները: Արթնանալուն պես հարցնում է, թե ի՞նչ հանձնարարություն է ուղարկել ընկ. Լիլիան և ի՞նչ արձագանք է ունեցել նախորդ օրվա իր կատարած առաջադրանքների վերաբերյալ:

Աղջկաս սիրելի առարկաներից է մեդիագրագիտությունը, որի ընթացքում նա նկարում է տարբեր պատկերներ և մուտքագրում նոր բառեր և տառեր՝ կապված օրվա թեմայի հետ: Առաջադրանքները կատարում է Paint ծրագրի օգնությամբ, որից օգտվելու նրբությունները թե՛ ես և թե՛ աղջիկս սովորել ենք ընկ. Լիլիայի տեսադասերի  օգնությամբ: Առհասարակ, նա ցանկացած հարցում միշտ պատրաստակամ է օգնելու, ինչը շատ կարևոր է սովորող-ծնող-ուսուցիչ հարաբերություններում: Մեզ համար նա իսկական ընկեր է: Նրա շնորհիվ աղջիկս միշտ հաճուճքով է  հաճախել դպրոց և րոպե ավել ցանկացել մնալ այնտեղ: Ինչպե՞ս ընտանիքների մեծամասնությունում, մեր ընտանիքում ևս դասապատրաստումը հիմնականում կատարում ենք ես և աղջիկս միասին: Սակայն փորձում ենք տան մյուս անդամներին ևս ներգրավել այդ գործընթացի մեջ: Օրինակ՝ մաթեմատիկայի հանձնարարությունների կատարման հարցում օգնում է հայրիկը: Տատիկը սովորեցնում է նոր հեքիաթներըկամ բանաստեղծությունները: Օնլայն ուսուցման շրջանակներում սովորում ենք անգլերեն և ռուսերեն, ինչը կարևոր է երեխայի զարգացման և ժամանակին համընթաց քայլելու համար: Քանի որ Վիկտորիան դեռ 6 տարեկան է, երբեմն հոգնում է տևական ժամանակ նստելուց և դասապատրաստումից: Այդ պարագայում մեզ օգնության են հասնում մարզանքը , երգն ու պարը: Շատ ողջունելի է երգացանկը, որը կազմված է՝ հաշվի առնելով մեր ավանդույթները, ծեսերը և հայեցիությունը: Ինքս հաճույքով եմ սովորում անծանոթ երգերը և աղջկաս հետ միասին երգում: Մեր ուրախ համերգին միշտ միանում է մեր փոքրիկ 1 տարեկանը չբոլորած Էլիզան, ով պարում է և անպայման ծափահարում մեծ քույրիկին: Շատ հետաքրքիր զբաղմունք է  տեխնոլոգիան՝  ընկ. Էմմայի գլխավորությամբ, որն ուսուցանվում է որպես լրացուցիչ առարկա՝ 5-6 տարեկանների դպրոց-պարտեզում: Դրա շրջանակներում աղջիկս ձեռք է բերում շատ հմտություններ և զարգացնում է երևակայությունը: Մեծ հետաքրքրությամբ է կատարում նաև տարբեր բնագիտական փորձեր, պատրաստում հետաքրքիր թեմատիկ նյութեր: Առաջադրանքների կատարման պրոցեսի մի մասը տեսանկարահանում ենք, ներբեռնում աղջկաս յութուբյան կայքում և հղումը  ուղարկում ընկ. Լիլիային:

Ընդհանուր առմամբ, հեռավար-առցանց  ուսուցումը դրական ազդեցություն է թողնում աղջկաս վրա,ուսումնական գործընթացը  չի՛ տուժում: Նա չի հասցնում օրվա ընթացքում ձանձրանալ: Անընդհատ նոր գիտելիքներ է ձեռք բերում: Ուսումնական գործընթացը  և թեմաները շատ ճիշտ են կազմակերպված շնորհիվ ընկ. Լիլիայի, ինչի համար շնորհակալ ենք:

Հիմնական դժվարությունը  առցանց  ուսուցման մեջ ՝ դա ճիշտ ռեժիմի կազմակերպումն է, հատկապես, երբ տանը կան այլ երեխաներ, մեր պարագայում՝ 10 ամսական փոքրիկ, ով օրվա ընթացքում 2 անգամ պետք է քնի և ունի առավել ուշադրության կարիք: Փորձում ենք հարմարվել նրա ռեժիմին, որպեսզի չտուժեն ոչ՛ նրա քունը, ոչ՛ Վիկտորիայի դասերը: Դժվար է նաև առանց կենդանի շփման: Աղջկաս տխրեցնում է ընկերներից և ուսուցիչներից հեռու լինելը և դպրոց չհաճախելը: Անչափ կարոտում է և անհամբերությամբ սպասում դպրոց գնալուն: Հուսով ենք շատ շուտով իրավիճակը կկարգավորվի և կրկին կանցնենք մեզ սովոր ռեժիմին:

 

Հեղինակ՝

Ես Լիլիա Զախարյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Հուսամ՝ այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում էիք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s