Posted in Լողուսուցում

Լողում են Արևելյան դպրոցի հինգ տարեկանները

Լողի գնալը իսկական հրճվանք է Արևելյան դպրոցի հինգ  տարեկանների համար: Թե որքան օգտակար է մարդու առողջության համար լողը, հայտնի է բոլորին: Լողը միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները: Այդ իսկ պատճառով լողով զբաղվող մարդիկ ունենում են համաչափ կազմվածք:  Առավոտյան մեծ ոգևորվածությամբ սովորողները շտապեցին փակ լողավազան: Քայլքով հասանք Արևմտյան դպրոց։ Սովորողները արագ հագան իրենց լողազգեստները, ցնցուղ ընդունեցին, մկանները տաքացրեցին և անցան լողի։ Լողում էին բոլոր սովորողները։